close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդգես Գասպարին բոյով մեկ պառկել է դատախազության շենքի դիմաց․ բողոք ունի

Քաղաքական

27 Հունվարի 2022, 16:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդգես Գասպարին բոյով մեկ պառկել է դատախազության շենքի դիմաց․ բողոք ունի

Ակտիվիստ Վարդգես Գասպարին դատաիրավական անօրինությունների դեմ բողոք ունի։ Ամեն օր՝  աշխատանքային ընդմիջման ժամերին, մեկ ժամով պառկում է ՀՀ դատախազության շենքի առջեւ՝ այդպես արտահայտելով իր ցասումը դատական համակարգի անօրինությունների դեմ։ Ամեն օր՝ ժամը 13։00-14։00-ն, դատախազության շենքի առջեւ պառկելը համարում է իր նվազագույն պարտքը ժողովրդի եւ ընտանիքի առջեւ։

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքը հիմնավորում է իր համար շատ ցցուն օրինակով՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունանին առնչվող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցը դատախազության կողմից հետ է ուղարկվել։

«Մեկ շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն զեկույց է ուղարկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի առնչությամբ՝ նրանց ունեցած ապօրինի հարստությունը կեղծ միջոցներով օրինականացնելու կապակցությամբ։ Սակայն դատախազությունը դա հետ է ուղարկել լրացուցիչ քննության։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որն անցել է վեթինգ, զեկույց է ներկայացնում, եւ դատախազության ներկայացուցիչները, որոնք չեն անցել վեթինգ, դա հետ են ուղարկում»,- մեկնաբանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լ․Ս․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica