close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերի Համբարձումյանը չպետք է քննի այս վարչական գործը․ Վարդենիսի ընդդիմադիր ավագանու փաստաբան

Քաղաքական

27 Հունվարի 2022, 15:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերի Համբարձումյանը չպետք է քննի այս վարչական գործը․ Վարդենիսի ընդդիմադիր ավագանու փաստաբան

Մենք դատավոր Մերի Համբարձումյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ենք ներկայացնելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց  Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը ՀՀ վարչական դատարանում, որտեղ քննվում է Ահարոն Խաչատրյանին Վարդենիս համայնքի ղեկավար ընտրելու արդյունքն անվավեր ճանաչելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բողոքը։

Ավագանու ընդդիմադիր անդամների փաստաբանը պնդեց, որ դատավոր Մերի Համբարձումյանը չպետք է քննի այդ վարչական գործը, քանի որ դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի կողմից նրան օրենքի խախտմամբ է մակագրվել այդ գործը։ Բացի այդ, փաստաբանը համոզված է, որ  Մերի Հարությունյանը չպետք է ընդհանրապես հայադիմումը վարույթ ընդուներ, քանի որ մի շարք իրավական փաստեր կան, որոնք այլ հավասար պայմաններում կբացառեին հայցադիմումը վարույթ ընդունելու հանգամանքը։

«Դատավորին օրենքի խախտմամբ մակագրվելուց հետո դատարանը, ավելորդ շտապողականություն դրսևորելով, անտեսելով մի շարք իրավական խոչընդոտներ հայցադիմումն ընդհանրապես վարույթ ընդունելու հետ կապված, այն վարույթ է ընդունել։ Այս բոլոր փաստական հանգամանքերի համադրված վերլուծությունը մեզ թույլ է տալիս օբյեկտիվորեն գնահատելու, որ այս դատավորի անաչառության, ըստ այդմ նաև նրա կայացրած դատական ակտերի անաչառության դեֆիցիտ ենք ունենալու»,-ասաց փաստաբանը։

Նրանք դեմ են, որ Մերի Համբաձումյանը քննի նշված վարչական գործը նաև այն պատճառով, որ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է մեկ այլ դատավորի սպասարկման սահման, և յադ գործը չպետք է ձեռքով մակագրվեր Մերի Համբարձումյանին։

Հիշեցնենք, որ Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր խմբակցությունները համատեղ համայնքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին։  Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու առաջին նիստին և քվեարկությանը չի մասնակցել, քանի որ ավագանու անդամների ընդհանուր թվի մեջ նրանց ձայները մեկով պակաս էին և հավանականությունը մեծ էր, որ համայնքապետ կընտրվի ընդդիմադիրների թեկնածուն։ Իշխանական թևի թեկնածու՝ Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը ընտրություններից հետո հայտարարեց, որ ինքն է համայնքապետը, ոչ թե Ահարոն Խաչատրյանը և որ դատարանում վիճակելու են նրա ընտրության արդյունքները։ Վարդենիսի համանքապետի աշխատասենյակի բանալին ու համայնքապետարանի կնիքն անհետացել են՝ Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները դրանք չեն  գտնում, որպեսզի ընտրված և երդման արարողության մասնակցած համայնքապետ Ահարոն Խաչատրյանը բնականոն աշխատանքի անցնի։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica