close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաստատվել է Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը. այն կնախագահի Վահան Քերոբյանը

Հասարակություն

27 Հունվարի 2022, 14:43
 Հաստատվել է Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը. այն կնախագահի Վահան Քերոբյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը:

Որոշման մեջ ասվում է. 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ

իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի

1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝

1. Հաստատել Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի

հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1864-Ա որոշումը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica