Աշոտ Մինասյանի շուրջ շատ մարդ կարող էր հավաքվել, դրանից վախեցան. Աշոտ Ավագյան
Հասարակություն

Աշոտ Մինասյանի հետևից շատ մարդ կգնար, եթե կարիքը լիներ, թեկուզ սահմանների հետ կապված: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց գեղանկարիչ Աշոտ Ավագյանը:Նրա համոզմամաբ՝ դատարանից որևէ ակնկալիք պետք չէ ունենալ:
«Կհիշեք, երբ նրան կալանք տվեցին, երբ որ Իշխանասարի շուրջ գործընթացներ սկսեցին, նա եկավ, հայտարարություն արեց և շատ կարճ ժամանակում մոտ 100 մարդ հավաքվեց, ենթադրում եմ, որ իշխանությունը դրանից վախեցավ»,-ասաց նա: