close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 19 մարդ է ձերբակալվել թրաֆիքինգի մեջ ներգրավված լինելու համար

Տարածաշրջան

26 Հունվարի 2022, 15:33
 Թուրքիայում 19 մարդ է ձերբակալվել թրաֆիքինգի մեջ ներգրավված լինելու համար

Թուրքիայի անվտանգության ուժերն Իրանին սահմանակից Վան նահանգում թրաֆիքինգի մեջ ներգրավվածության մեղադրանքով ձերբակալել են 17 մարդու, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների։

Հունվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ոստիկանությունն ինը գործողություն է իրականացրել թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում և ձերբակալել 19 մարդու, այդ թվում՝ Աֆղանստանի և Իրանի 3-ական քաղաքացու. հաղորդում է Hurriyet-ը: Նրանցից 17-ին կալանավորելու հրաման է տրվել։ Կասկածյալները նաև տուգանվել են մոտ 422,000 թուրքական լիրայով (մոտ 31,000 դոլար):

Բացի դրանից՝ ոստիկանությունն առգրավել է կասկածյալներին պատկանող երեք ավտոմեքենա։

Հրապարակման մեջ նշվում է, որ, միգրացիայի դեպարտամենտի տվյալներով, հունվարին Թուրքիայում մոտ 8700 անօրինական միգրանտ է ձերբակալվել։

Ամբողջ 2021 թվականին անվտանգության ուժերը ձերբակալել են 163,000 անօրինական միգրանտների, ինչը 122,000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: 2019 թվականին Թուրքիայում կալանավորվել էր ռեկորդային թվով՝ 455,000 միգրանտ։

Վերջերս ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, որ Թուրքիան ներկայումս ունի 5,3 միլիոն օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ 4 միլիոն փախստական, որոնց մեծ մասը Սիրիայից է։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica