close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ կենտրոնական բանկն ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում

Տնտեսական

25 Հունվարի 2022, 18:53
 ՀՀ կենտրոնական բանկն ստուգումներ կանցկացնի արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կենտրոնական բանկից։

Նշվում է, որ ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը նույն ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ ևս իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica