close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանխամտածված իրականացվել է գործողություն, որն առերևույթ պետական դավաճանություն է․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

25 Հունվարի 2022, 18:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանխամտածված իրականացվել է գործողություն, որն առերևույթ պետական դավաճանություն է․ Արծվիկ Մինասյան

Հակափաստարկները, որ դատախազությունը ներկայացնում էր մեր փաստարկներին, բավարար չէին համոզելու համար, որ այն քրեական գործը, որ հարուցված է ներկայումս և քննվում է Ազգային անվտանգության դեպարտամենտում, հետո նաև Հակակոռուպցիոն կոմիտեում, բավարար չէ անշուշտ այն հարցերի պատասխանները տալու համար, ինչի մասին մենք բարձաձայնում ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվում էր նրա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով գործ չհարուցելու համար։

«Իսկ դա վերաբերում է հետևյալին՝ կանխամտածված իրականացվել է գործողություն, որն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներ է պարունակում և որը հանգեցրել է ոչ միայն Արցախի 75 տոկոսի կորստի, ոչ միայն հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդամների, այլ նաև մեր անվտանգության համակարգի հիմնարար խաթարման, և սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք թույլ են տվել առերևույթ առանձնապես ծանր հացագործություն։ Մեր դիմումը եղել է, որ հարուցվի քրեական գործ և այս բոլոր փաստարկներին անդարադարձ կատարվի։ Այն, ինչ դատախազությունը արել է՝ հակաիրավական է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica