close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ փոխնախարարը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հարցը

Մշակույթ

25 Հունվարի 2022, 18:02
 ԿԳՄՍ փոխնախարարը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հարցը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու դեսպանի պատրաստակամությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում իրականացվող բարեփոխումները: Բարձրագույն կրթության միջազգայնացման համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է օտարերկրյա ուսանողների ներգրավման, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շարժունության ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման բաղադրիչները:

Կողմերը ներկայացրել են իրենց երկրների բուհերում օտարերկրյա ուսանողների համար նախատեսված իրավակարգավորումները, մասնագիտությունների առաջնահերթությունները և այլ խնդիրների վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության որակի ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արտերկրում հայկական մշակութային ժառանգության կարևոր նմուշ հանդիսացող Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու պահպանման, վերականգնման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Ողջունելով Բանգլադեշի կառավարության այդ նախաձեռնությունը՝ մշակութային ժառանգության պահպանման՝ պետությունների հանձնառության շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերելու ՅՈՒՆԵՍԿՕ–ին համապատասխան հայտի ներկայացման գործընթացում և դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իր հսկողության ներքո հայտնված հազարավոր հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: Կողմերը քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica