close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ. Վանեցյան

Հասարակություն

24 Հունվարի 2022, 22:20
 Փաշինյանի ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ. Վանեցյան

Ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «1994թ.-ից հետո Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանությունը (ատելության խոսքը), ինչ` Ալիևը ունի հիմա մեր նկատմամբ: Պետության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունը համեմատել որևէ կողմում հնչած մասնավոր կարծիքների հետ ուղղակի անթույլատրելի է:

Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը, խոսելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող սովորական հակաղարաբաղյան թեզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է և սեփական հանրության ապակողմնորոշում, ինչպես նաև Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում:

Մեկ բառով, եթե ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձևախեղում, հանրաքվեի, դրա համամասնության հարցի խճճում, սեփական հանրության շարունակական և հետևողական ապակողմնորոշում:

Հ.Գ. հնարավոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ և արձագանքել այս մարդու կողմից ասվող յուրաքանչյուր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչվող մարտահրավերներ են ավելանում րոպե առ րոպե` վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող յուրաքանչյուր նախադասությանը համընթաց»:

 

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica