close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրության փոփոխությունը պետք է ունենա լեգիտիմ նպատակ՝ դեմ եմ հեթական կոստյումին․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

24 Հունվարի 2022, 21:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրության փոփոխությունը պետք է ունենա լեգիտիմ նպատակ՝ դեմ եմ հեթական կոստյումին․ Վահե Հովհաննիսյան

Արմեն Սարգսյանի հրաժարակայնը պայմանավորրված էր ոչ այն հանգամանքներով, որոնք շարադրված էին հրաժարականի տեքստում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը։

«Խոսքը անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին է, ինչի միջոցով նախագահը կարող էր ազդել երկրում տեղի ունեցող պրոցեսների վրա։ Առաջին հերթին պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նախագահը շատ լավ տեղյակ էր այդ լիազորություններին և եղած լիազորություններն էլ չեն իրացվել արդյունավետորեն»,-ասաց իրավաբանը։

Նա հետևություն արեց, որ սա քաղաքական գործընթաց է և իրավական տեսանկյունից ավելորդ է գնահատականներ տալ՝ առանց ամսաթվի հրաժարականի տեքստ գրելու և ոչ պատշաճության այլ դրվագներով։

«Եղել է հրաժարականի անհրաժեշտություն՝ նախագահը տվել է։ Չեմ կարծում, թե իրեն ստիպել են, ինձ համար անձամբ նախագահը ինչպես անհասկանալի ձևով նշանակվեց, այդ նույն տրամաբանությամբ էլ հրաժարական տվեց»,-նշեց Վահե Հովհաննիսյանը։

Նա չի կարծում, որ Արմեն Սարգսյանի հեռանալը կապված է Սահմանադրության փոփոխության և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու հետ, քանի որ Սահմանադրությունը դեռ նոր պետք է մշակվի՝ դա աշխատատար և ժամանակատար պրոցես է։

«Ես թերահավատորեն եմ մոտենում, որ այս կարճ ժամանակահատվածում մենք կունենանք նոր Սահմանադրություն։ Ընդ որում, կիսանախագահական կառավարման մոդելին անցնելը ես համարում եմ ճիշտ և նպատակային»,-ասաց իրավագետը։

Այսուհանդերձ, նա նշեց, որ չգիտի՝ ինձ ստորգետնյա խութեր կան այս գործընթացում և արդյո՞ք Սահմանադրությունը փոխում են, որ նախաբանից հանեն Ցեղասպանության և Արցախի մասին հռչակագրային դրույթները, բայց ասաց, որ սահմանադրական փոփոխությունները պետք է հետապնդեն լեգիտիմ  նպատակ։

«Եթե լեգիտիմ նպատակը հռչակվում է, այսինքն, ինչու ենք մենք անցնում կիսանախագահական կառավարման մոդելի․ որպես լեգիտիմ նպատակ ես դիտարկում եմ, օրինակ, անցումը մոբիլիզացիոն տնտեսության, բանակաշինության կազմակերպումը առավել արդյունավետ դարձնելու, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության սինքրոնությունը ապահովելու, փոոխզսպման մեխանիզմները ճիշտ գործարկելու անհրաժեշտությունից ելնելով՝ կարելի է գնալ սահմանադրական փոփոխությունների։ Բայց եթե սահմանադրական փոփոխությունները, ըստ  քաղաքական անհրաժեշտության, կամ էլ այլ ոչ լեգիտիմ նպատակներ հետապնդոող պրոցեսներ են, միանշանակ, ես ինքս առաջնահերթ դեմ եմ դրան։ Դեմ եմ նաև հերթական կոստյումին, որի մասին անընդհատ խոսում էր ներկայիս քաղաքական իշխանությունը՝ ժամանակին ընդդիմությունը»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Սահմանադրության փոփոխությամբ, թե առանց դրա, Նիկոլ Փաշինյանը ձգտում է միահեծան մեկ կետից կառավարել երկրի բոլոր ոլորտները, այդ թվում Երևանի պետական համալսարանը։

Վահե Հովհաննիսյանը, որը ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է և «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ, ասում է՝ ԵՊՀ-ն մեր երկրի փոքր մոդելն է, և  բուհի ներքին ինքնավարությունը վերականգնելու քայլերը շարունակվում են։

«Ես չեմ համարում, որ Համալսարանը վերջնականապես կորսված է, այս առումով ես բավականին լավատես եմ, ԵՊՀ-ում կան խմբեր, որոնք շատ հստակ իրենց առջև նպատակ են դրել բուհի ինքնավարությունը և ապաքաղաքականացվածությունը ապահովել։ Մեր հասարակության մեջ, այդ թվում ԵՊՀ-ում մեծաբերան դատարկախոսների պակաս երբեք չի եղել։ Քննադատությունն էլ, եթե չի առաջարկում այլընտրանքային օրակարգ, դառնում է ինքնանպատակ կամ վերածվում է հայհոյանքի։ ԵՊՀ-ում ներկայումս շատ հստակ մշակվում է այլընտրանքային օրակարգ ու ծրագիր, որը կարող է հակադրվել իշխանության առաջարկածին, որն, ի դեպ, չի էլ հրապարակայնացվել»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Նա վստահ է, որ երկրի ներքաղաքական կյանքում ևս ընդդիմությունը հաջողություն կունենա, եթե քննադատությանը զուգահեռ ներկայացնի այլընտրանքային օրակարգ՝ ռազմավարություն և մարտավարություն։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica