close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահը վարչապետին տեղյակ է պահել հրաժարականի մասին

Հասարակություն

24 Հունվարի 2022, 20:42
 Նախագահը վարչապետին տեղյակ է պահել հրաժարականի մասին

Որոշումը նախագահն է կայացրել, ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը երեք ու կես ժամ առաջ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ  Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն այդ որոշման հրապարակումից ժամեր առաջ  և իրենք խոսել են այդ մասին։  «Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացնում է որոշում, որ հասկանամ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե ոչ, որից հետո նա ասել է, որ կայացրել է որոշում»,–ասաց նա։

Նա նկատեց, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ, իսկ ինքը՝ վարչապետ, այդ ժամանակից Սահամադրության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշեց, որ հրաժարականի բացատրություններն ի գիտություն է ընդունում և չի ցանկանում մեկնաբանել։

Ինչ վերաբերում է Hetq.am–ի բացահայտումներին՝ կապված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա իր քննարկելու մանրամասները չեն, քանի որ եթե որևէ փաստ կա, որ որևէ ՀՀ պետական մարմին պետք է արձագանքի, կարծում է, որ այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica