close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահի հրաժարականն իրենից առաջացնելու է կոնկրետ քաղաքական գործընթացներ․ Վարդևանյան

Հասարակություն

24 Հունվարի 2022, 18:42
 Նախագահի հրաժարականն իրենից առաջացնելու է կոնկրետ քաղաքական գործընթացներ․ Վարդևանյան

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին և դրան հետևող գործընթացներին նախ նշեց, որ հրաժարականն իրենից առաջացնելու է կոնկրետ քաղաքական գործընթացներ։ Նրա խոսքով երբ յոթօրյա ժամկետը լրանա, և նախագահն օրինակ հետ չվերցնի իր կողմից ներկայացված դիմումը, այդ ժամանակվանից գործելու է նախագահի թեկնածու առաջադրելու հնգօրյա ժամկետ։

«Թեկնածու կարող է առաջադրել ԱԺ-ի ¼-ը, հետևաբար նախագահի թեկնածու առաջադրելու գործիքակազմ ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Ընդդիմությունում այս հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի կունենան»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը նաև ընդգծեց, որ Արմեն Սարգսյանն այս 4 տարիների ընթացքում այս իշխանությունների գրեթե  բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է , և որ  4 տարիները ցույց տվեցին, որ հանրապետության նախագահն առավելապես դժգոհում էր իր  լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելով իր լիազորությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica