close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա հեռահար քաղաքականություն է՝ միտված արդարացնելու հետագա ռազմատենչ քայլերը․ Գևորգ Դանիելյան

Հասարակություն

24 Հունվարի 2022, 18:35
 Սա հեռահար քաղաքականություն է՝ միտված արդարացնելու հետագա ռազմատենչ քայլերը․ Գևորգ Դանիելյան

Երկրին ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին երես: Մինչ մենք մեր անասելի բարձր իրազեկվածությունն ենք ցուցաբերում ու անբեկանելի կանխատեսումներ անում Երկրի քաղաքական անցուդարձի չորրորդական հարցերի շուրջ, իսկ մամուլի որոշ հայտնի աղբյուրներ էլ ստանձնել են ներազգային ու միջանձնային հակամարտությունները անշեջ պահելու առաքելությունը, մեր «բարեկամ» ադրբեջանը և թուրքիան հակահայկականության աննախադեպ էսկալացիա են ձեռնարկել: Ինչպես իրենց, այնպես էլ այլազգի «գիտակների» (հիմնականում՝ հրեաների) միջոցով միջազգային մամուլը բառացի հեղեղվել է մեր ազգային պատմության անգամ աքսիոմատիկ ճշմարտությունները հիմնովին աղավաղելու, ազգային արժանապատվությունը նսեմացնելու կեղտոտ նյութերով: Վերջերս ընդհուպ Թամանյանի դիվիզիան ռուսական միջավայրում հրամցվել է իբրև դասալիքների և դավաճանների խայտառակ թայֆա, որով փորձ է արվել ապացուցելու իբրև մեր ազգային հավաքական կայուն բացասական կերպարը: Պարզ է, որ սա սոսկ զգացմունքային երևույթ չէ, սա հեռահար քաղաքականություն է՝ միտված արդարացնելու հետագա ռազմատենչ քայլերը:

Պաշտոնական և ոչ պաշտոնական բոլոր աղբյուրներով հարկ է անդրադառնալ այս երևույթին, ընդ որում՝ խիստ համակարգված ու նպատակասլաց: Առանձին նվիրյալներ առանց որևէ պաշտոնական հրահանգի սա անում են, բայց դա բավարար չէ և չի կարող համարժեք լինել: Առավել ևս աններելի է, երբ միևնույն հարցի առնչությամբ նույն քաղաքական համակարգի տարբեր դեմքեր իրարամերժ տեղեկություններ են տարածում, ինչը ևս լավ նյութ է մեր «բարեկամների» համար ...

Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica