close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները պարզաբանում են պահանջել՝ ինչպես է գործը մակագրվել Մանվել Շահվերդյանին

Հասարակություն

24 Հունվարի 2022, 18:22
 Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները պարզաբանում են պահանջել՝ ինչպես է գործը մակագրվել Մանվել Շահվերդյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 24-ին, ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց։

Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում խայտառակ իրավիճակ է դատական գործերի ձեռքով  մակագրման հետ կապված։

Դատարանին ուղղված ճշտող հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ սույն քրեական գործը նույնպես ձեռքով է մակագրվել, դատարանը դրական պատասխան տվեց։

Երեմ Սարգսյանն էլ ասաց՝ դատարանի նախագահին խնդրել է տրամադրել ապացույց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակարգրելիս պահպանվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով  սահմանված կարգը (մակագրությունը կատարվել է ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության):

«Հայաստանի Հանրապետությունում խայտառակ իրավիճակ է դատարաններին գործերի մակագրման հետ կապված։ Ուստի դատական գործերը մակագրվում են ձեռքով։ Այսինքն՝ մակագրման այս պրոցեսը չի կարող գաղտնի լինել։ Սա հենց հասարակության կողմից վերահսկողության, նաեւ արդար դատաքննության կարեւոր նախապայմաններից մեկն է»,-նշեց նա։

Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, մինչեւ կստանան բարձրացված հարցերի պատասխանները: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 21-ին՝ 16:00-ին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica