Բայդենը դիտարկում է Արևելյան Եվրոպա զորքերի ուղարկումը
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում մի քանի հազար ամերիկյան զորք, նավեր և ինքնաթիռներ տեղակայելու հնարավորությունը. հայտնում է The New York Times-ը։
Ամերիկյան ռազմական ներգրավվածության ընդլայնումը կարող է տեղի ունենալ Ուկրաինա ռուսական ներխուժման մտավախությունների ֆոնին։ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները Բայդենին առաջարկել են մի քանի տարբերակ՝ ամերիկյան բանակը Ռուսաստանին շատ ավելի մոտեցնելու համար:
«Այդ տարբերակները նախատեսում են 1000-ից մինչև 5000 զինծառայող ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ՝ իրավիճակի վատթարացման դեպքում այդ թիվը տասնապատկելու հնարավորությամբ»,- ասվում է հոդվածում։