close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք չեք կարող մանևրել երկու սկզբունքային դիրքորոշումների միջև․ Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին

Քաղաքական

24 Հունվարի 2022, 11:39
 Դուք չեք կարող մանևրել երկու սկզբունքային դիրքորոշումների միջև․ Աննա Գրիգորյանը՝ ՄԻՊ թեկնածուին

Դուք ձեր ելույթում խոսեցիք սահմանամերձ դարձած բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության, նաև անվտանգության գոտի ստեղծելու կարևորությունից։ Այդ համատեքստում կուզեի, որ հստակ գնահատական հնչեցնեք հատկապես իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ և տարածքներ, որոնք չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին, և դա այն պարագայում, երբ մեր երկրում դեռևս սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ տեղի չեն ունեցել․ Ազգային ժողովում դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

«Ավելորդ է ասել, որ պաշտպանի հաստատությունը կարևոր աշխատանք է կատարել այս ուղղությամբ, նաև այս ուղղությամբ պետական հաստատությունների աշխատանքը, արդարադատության նախարարության կողմից կարող եմ ասել, միգուցե ինչ-որ չափով տեսանելի չի եղել, բայց մենք մեր տեղերում գործ արել ենք։ Իրար փոխլրացրել և ուժեղացրել են այս մոտեցումները, ու կարծում եմ՝ նաև խորհրդարանական դիվանագիտության այս համատեղ եռակողմ աշխատանքի արդյունքում էր, որ իր արձագանքը գտավ ԵԽԽՎ համապատասխան բանաձևում, և կարծում՝ սրա վրա պետք է շարունակել զարգացնել և ակտիվացնել»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։ 

Ավելին՝ տեսանյութով։

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica