close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Եմենի բանտին, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ

Աշխարհ

22 Հունվարի 2022, 13:03
 Արաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Եմենի բանտին, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ

Եմենում սահմանի մոտ գտնվող Սաադա քաղաքի բանտի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ 138-ը։ Նահանգի իշխանությունները դիմել են բնակչությանը` պահանջելով արյուն հանձնել բանտի ռմբակոծության հետևանքով վիրավորների համար։

Եմենում 2014 թվականի օգոստոսից ի վեր ռազմական գործողությունները շարունակվում են նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կառավարական զորքերի և հյուսիսային Եմենը վերահսկող հութի ապստամբների միջև:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica