close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն. սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր, թաղման վայրի անարգանք

Հասարակություն

21 Հունվարի 2022, 17:20
 Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն. սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր, թաղման վայրի անարգանք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, բնակարանային գողության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման`4, յուրացնելու կամ վատնելու, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, որսագողության, կաշառակերության, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինքնիրավչության և դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու ՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica