Իրանը Ռուսաստանին առաջարկում է սվոփային գազի մատակարարում Ադրբեջանի տարածքով
Տարածաշրջան

Իրանը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոփային մատակարարումներ (փոխանակում) իրականացնել իր տարածքով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օվջին։
«Ռուսաստան կատարած ընթացիկ այցի ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոփային մատակարարումները»,- ասել է իրանցի նախարարը։
Օվջին ընդգծել է, որ Իրանը վերջին ամիսներին իր տարածքով գազ է մատակարարում Թուրքմենստանից Ադրբեջան։
«Նման ձևով մենք առաջարկել ենք ռուսական գազի փոխանակում՝ Ադրբեջանից Իրանի հարավ՝ դրա հետագա արտահանման նպատակով»,- իրանցի նախարարին մեջբերում է Tasnim գործակալությունը։
Ըստ Օվջիի` «հեղուկ գազը կարելի է արտահանել երկրի ցանկացած հատված»։