ԱՄՆ-ը Լիտվային, Լատվիային և Էստոնիային թույլ է տվել ամերիկյան արտադրության զենք ուղարկել Ուկրաինա
Աշխարհ

ԱՄՆ պետդեպարտամենտը Լիտվային, Լատվիային և Էստոնիային թույլ է տվել հրթիռներ և ամերիկյան արտադրության այլ զինատեսակներ ուղարկել Ուկրաինա. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հավաստի աղբյուրների։
Գործակալությունը գրում է, որ, արտահանման վերահսկման կանոնակարգերի համաձայն, նախքան ԱՄՆ-ից ստացված զենքը երրորդ կողմի փոխանցելը երկրները պետք է համաձայնություն ստանան Պետդեպարտամենտից։
Reuters-ի աղբյուրի խոսքով՝ այս որոշումը Էստոնիային հնարավորություն կտա Ուկրաինային փոխանցելու Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, իսկ Լիտվային՝ Stinger հրթիռային համակարգեր։
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ սենատորներն այցելել են Կիև՝ խոստանալով համերաշխություն և զենքի մատակարարում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըն զգուշացվել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան հետևանքներ կունենա։