close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի եւ Լիտվայի միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությանը

Հասարակություն

20 Հունվարի 2022, 12:24
 Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի եւ Լիտվայի միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Լիտվայի միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջև  առանց  թուլտվության  բնակվող  անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին  համաձայնագիրը  ստորագրվել է  2013թ.-ի ապրիլի 19-ին, և  ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:

Համաձայնագրի  միջոցով Պայմանավորվող  կողմերը նախատեսում են  փոխադարձության հիման վրա ստեղծել  արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ  ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում, կամ այլևս  չեն բավարարում Հայաստանի  կամ Եվրոպական միության անդամ պետություններից  մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ  գտնվելու  կամ բնակվելու  համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի  անձանց  տարանցումը` համագործակցության ոգով:

Մինչ  այս  Համաձայնագրի  կնքումը Հայաստանը  ռեադմիսիայի վերաբերյալ  երկկողմ  համաձայնագրեր  է  ստորագրել ԵՄ անդամ  10  պետությունների, այդ թվում և Լիտվայի  հետ: Այս համաձայնագիրը, հնարավորություն  է  տալիս  ԵՄ անդամ բոլոր պետությունների  հետ սահմանել և իրականացնել  միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող  անձանց  հետընդունման հարցերում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica