Ուկրաինայի ԱԳՆ-ն Սլովակիայի փոխվարչապետից պահանջել է հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին խոսքերը
Աշխարհ

Ուկրաինայի ԱԳՆ-ն Սլովակիայի փոխվարչապետից պահանջել է հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին խոսքերը:
Ավելի վաղ Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը հայտարարել էր, որ ռուսները երբեք Ղրիմը չեն վերադարձնի Ուկրաինային, ուստի Եվրոպան պետք է հարաբերությունները զարգացնի Ռուսաստանի հետ՝ հաշվի չառնելով Ղրիմը, որովհետև պատժամիջոցները վնասում են: Ըստ նրա՝ ավելին, այս տեսակետը պաշտպանում է ԵՄ մյուս երկրների բարձրագույն ղեկավարությունը փակ ձևաչափով շփվելիս։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարել նման հայտարարությունն ու պահանջել «հրապարակային հերքում»: