close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկվա ելույթս իշխանական լրատվամիջոցները ձևախեղել են և ներկայացրել որպես արշավ Արևելագիտության ֆակուլտետի դեմ, ուզում եմ հիասթափեցնել բոլորին. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

20 Հունվարի 2022, 11:05
 Երեկվա ելույթս իշխանական լրատվամիջոցները ձևախեղել են և ներկայացրել որպես արշավ Արևելագիտության ֆակուլտետի դեմ, ուզում եմ հիասթափեցնել բոլորին. Գեղամ Մանուկյան

Երեկվա ելույթերիցս մեկը առիթ է դարձել որոշ իշխանական լրատվամիջոցների և որոշների համար՝ ձևախեղելու այդ ելույթի բովանդակությունը և արշավ սկսելու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նկատմամբ։  Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ուզում եմ բոլորին հիասթափեցնել։ Երեկվա ելույթումս քննադատության սլաքը ուղղված էր ոչ թե արևելագիտության ֆակուլտետի կողմը, այլ լոկ քաղաքական բովանդակություն ուներ։ Չէր կարող արևելագիտության ֆակուլտետը թիրախում հայտնվել, նախ՝ որովհետև հարազատ ֆակուլտետ է, որն ունի տասնամյակների պատմություն, սերունդներ է կրթել և եղել Արցախյան ազատամարտի հիմնական դարբնոցներից մեկը, և ֆակուլտետ, որի դասախոսները տուրք չեն տալիս քաղաքական երեսպաշտությանը, իշխանություններին դուր գալու մոլուցքին և իրենց հասարակական-քաղաքական գիտական կեցվածքով առանձնանում են Հայաստանի հասարակական և կրթական կյանքում»,-  ասաց Մանուկյանը։

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica