close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսման հնարավորություն Լեհաստանի 5 ակադեմիական կենտրոններից մեկում. ԿԳՄՍՆ

Հասարակություն

20 Հունվարի 2022, 11:26
 Ուսման հնարավորություն Լեհաստանի 5 ակադեմիական կենտրոններից մեկում. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2022-2023 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ նախատեսվում է ասպիրանտների համար 2 կիսամյակի կրթական ծրագիր լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում և վարպետության դասեր՝ հետևյալ մասնագիտություններով՝

տնտեսագիտություն և կառավարում,

կառավարում՝ բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,

պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),

իրավունք,

սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),

քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,

շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,

անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,

հակաճգնաժամային կառավարում,

զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

բարձրագույն կրթություն,

տարիքը՝ մինչև 40 տարեկան,

մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,

առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից՝ նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի տրամադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica