close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակ Դավթյանի ցուցմունքը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

20 Հունվարի 2022, 09:17
 Արտակ Դավթյանի ցուցմունքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»  օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, այդ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, եւ երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու էին նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել:

Ի դեպ, առաջին դատական նիստին ներկա չէր հենց գործով մեղադրյալ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, քանի որ առաջին նիստին քննվելու էր կալանավորված նախկին պաշտոնյաների խափանման միջոցի հարցը: Ինչեւէ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանը ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին եւ իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ եւ հրաժարվում եմ ցուցմունք տալ»:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica