close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

20 Հունվարի 2022, 08:47
 Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։

Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են, ինքն էլ՝ տերը, ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ Իրենք՝ կառավարության անդամներն էլ կարծես դեմ չեն դրան։

Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում։ Իսկ երեկ, երբ նրանց հրավիրում էին ամբիոնի մոտ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, մոտենում էին Փաշինյանին, ցուցումներ ստանում, նոր գնում պատասխանելու։ Իսկ Արարատ Միրզոյանը ոչ միայն հարցից առաջ, այլեւ պատգամավորի արձագանքից հետո մոտեցավ «տիրոջը», որ ճշտի, թե ինչպես պատասխանի արձագանքին։ Փաշինյանը երեւի փորձում է ցույց տալ, որ ինքն է երկրում «ասողը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica