close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ-ի Բրյուս Լին նպատակահարմար չի համարում Հայաստանի հարցով ՀԱՊԿ-ին դիմելը

Հասարակություն

19 Հունվարի 2022, 22:17
 ՀԱՊԿ-ի Բրյուս Լին նպատակահարմար չի համարում  Հայաստանի հարցով ՀԱՊԿ-ին դիմելը
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան իմ հիշեցման, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցադրում էր հնչեցնում, թե, ի վերջո, ի՞նչ պարտավորություն ունի Հայաստանը Ղազախստանի առաջ, եւ հակառակը, ինչո՞ւ է Հայաստանը հայ զինծառայող ուղարկում Ղազախստան, իսկ սեփական երկիր ներխուժած ադրբեջանիցների հարցով նույն կառույցին աջակցության 4-րդ հոդվածով չի դիմում, Նիկոլ Փաշինյանը նախ
 
-համեստորեն համաձայնեց, որ ՀԱՊԿ-ի Բրյուս Լին ինքն է, (եւ սա այն դեպքում, երբ Լուկանշենկոն օրերս հայտարարել էր, թե Ղազախստանում ՀԱՊԿ-ի աջակցության ամբողջ օպերացիան ինքն ու Պուտինն են գծել),
 
-հպարտացավ, որ պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են (հիշեցնեմ․ մի երկրի համար, որի ղեկավարը նոյեմբերի 9-ին շնորհավորել էր Ալիեւին այսպես կոչված Հաղթանակի օրվա ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ)
 
-բայց այ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանիցներին դուրս շպրտելու համար ՀԱՊԿ-ին դիմելը ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ!
 
Այսպես, փաստորեն, մենք ունենք ՀԱՊԿ աշխատող մեխանիզմներ, մենք ունենք ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներ, որոնք հենց հայկական տարածքներից կրակում ու սպանում են հայ զինծառայողներին, բայց Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմելը ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ։
 
Փաստորեն, դուք նպատակահարմա՞ր եք համարում հայ զինծառայողի զոհվելը, բայց նպատակահարմար չե՞ք համարում աշխատող կառույցին դիմելը, Ղազախստանի ներքաղաքական կյանքը հայ զինծառայողի կյանքից թա՞նկ է։
 
Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 
 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica