close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանջարեղենի թանկացումը՝ 50-70%, շաքարինը՝ 25-27%, կթնամթերք, պանիր, ձու՝ 16%. Փաշինյանի օրոք մարդիկ 20-50% ավելի վատ են ապրում

Հասարակություն

19 Հունվարի 2022, 21:32
 Բանջարեղենի թանկացումը՝ 50-70%, շաքարինը՝ 25-27%, կթնամթերք, պանիր, ձու՝ 16%. Փաշինյանի օրոք  մարդիկ 20-50% ավելի վատ են ապրում
Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակը բարձրացնելուն ուղղված կառավարության քայլերի արդյունքը 2018թ-2021թթ ընթացքում:
Ավելացել են անձանց հարկային պարտավորությունները.
 
1️⃣ «աշխատելու տուրք»՝ ՊՇՌ թեստավորումը՝ 6000-15000 դրամ
 
2️⃣ եկամտահարկը պակասել է, բայց պարտադիր կուտակայինի՝ մասնավորի բաղադրիչի ավելացնան և դրոշմանիշային վճարի բարձրացման հաշվին վերջնական՝ մաքուր աշխատավարձի նվազումը կազմել է 3-8%:
 
3️⃣ մտցվել է «մաքուր օդ շնչելու տուրք»` դիմակի տուգանքը` 10000 դրամ,
 
4️⃣ գույքահարկի գծով բարձրացում` 10-100%,
 
5️⃣ բազմաթիվ դեպքերով անվճար դատարան դիմելու հնարավորությունը փոխարինվել է 4000-10000 դրամ պետտուրքով,
 
6️⃣ մի շարք այլ գործերով էլ պետտուրքը բարձացել է 5-20 անգամ:
 
7️⃣ 2018թ-ի համեմատ 2021թ վերջին սպառողական գների ինդեքսը՝գնաճը կազմել է 16%-22%,
 
8️⃣ Սնդդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 18-21 %,
 
9️⃣ Բանջարեղենի թանկացումը կազմել է 50-70%,
 
1️⃣0️⃣ Մրգի թանկացումը՝ 3-7 %,
 
1️⃣1️⃣ Շաքարի և շաքարավազի թանկացումը՝ 25-27%
 
1️⃣2️⃣ Հացաբուլկեղենի և ձավարեղենի թանկացումը՝ 25%,
 
1️⃣3️⃣ Կաթնամթերքի, պանրի և ձվի թանկացումը՝ 16%,
 
1️⃣4️⃣ Մսամթերքի թանկացումը՝ 12%:
 
1️⃣5️⃣ Յուղերի և ճարպերի Ձկան և ծովամթերքի թանկացումը՝ 33.8%:
 
1️⃣6️⃣ 3-5 % գնաճ է արձանանգրվել նաև ծառայությունների սակագներում:
 
Բացի այդ, թանկացել է
 
1️⃣7️⃣ գազը,
 
1️⃣8️⃣ ջուրը,
 
1️⃣9️⃣ հոսանքը:
 
գազը կթանկանա նաև 2022թ ապրիլից:
 
Պարզ ասած՝ 2018թ սկզբի համեմատ 2021թ վերջին միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից մարդիկ 20-50% ավելի վատ են ապրում:
 
Եվ ուրեմն, «ապագա կա՛, կա՛ ապագա»:
 
Ցտեսություն
 

Վահե Գրիգորյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica