close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի փաստաբանների միջնորդությունները

Քաղաքական

19 Հունվարի 2022, 18:24
 Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանի փաստաբանների միջնորդությունները

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբանների երկու միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ Գեւորգյանի նախկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեկ միջնորդությունը վերաբերում էր Արմեն Գեւորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելուն, քանի որ նա անձեռնմխելիություն է ստացել քրեական հետապնդումը սկսելուց հետո․ այս հարցը Սահմանադրական դատարանի մեկ այլ դիմումով քննարկվել է, սակայն ստեղծված հանգամանքներում առկա է հակասություն դատական նիստերին մասնակցելու եւ նրա պատգամավորական գործունեության միջեւ։ Գեւորգյանի ներկայիս փաստաբան Լուսինե Սահակյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ԵԽԽՎ կանոնակարգով սահմանված պատգամավորական անձեռնմխելիության ճանաչմանը եւ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը։ Պակաս կարեւոր չէ նաեւ վերջին հանգամանքը, քանի որ դատարանը համառորեն թույլ չի տալիս Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստին։ 

Դատարանը երկու միջնորդությունն էլ մերժեց։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 25-ին ժամը 13:00-ին։ Այսպիսով, դատավորը Գեւորգյանին թույլ չտվեց հեռակա մասնակցել նույն օրը նշանակված ԵԽԽՎ նիստին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica