Փաթեթ ենք փոխանցել Ադրբեջանին, սպասում ենք․ Արարատ Միրզոյան
Քաղաքական

«Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ, ռուսական կողմի միջնորդությամբ,Ադրբեջանին, մյուս գործընկերներին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ այժմ սպասում են արձագանքի։
«Բնականաբար, մանրամասները չեմ կարող հրապարակել, և իմաստ էլ չունի, իրականում։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման՝ մեր նախապես հնչեցրած հայեցակարգից»,- ասաց արտաքին գործերի նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։