Այս նախագծի նպատակ ընդդիմության թեկնածուի՝ Արթուր Ղազինյանի ընտրությունը կանխելն է. Աբրահամյան
Քաղաքական

Ինչ լույսի ներքո էլ ներկայացվի այս նախագծի փոփոխությունը, ակնհայտ է, որ հիմնական նպատակն է կանխել ընդդիմության թեկնածուի, այս դեպքում՝ Արթուր Ղազինյանի ընտրությունը․ ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովում առկա է ճգնաժամ, որի պատճառն իշխանությունն է, որը փորձում է իր նախասիրությունների շրջանակում վարվել այս դեպքում:
«Այս փակուղին, որն իրականում իշխանության գործողությունների հետևանքով է ստեղծվել, բավականին մեծ վնաս է հասցրել հանձնաժողովի հեղինակությանը»,- նշեց նա։