Ավելի շատ սա նման է իշխանության կողմից զավթման գործողության. Արծվիկ Մինասյան
Քաղաքական

Այստեղ պատգամավորի ազատ ընտրության իրավունքի մասին խոսքը չի գնում, այլ հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հետ, որը խմբակցությունների որոշելիքն է, սահմանադիրը հենց այդպես էլ ասում է: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է փոփոխություն մտցնել հանձնաժողովի փոխնախագահների ընտրության մեջ:
«Այս փոփոխությամբ հարցը չի լուծվում, սա պարզապես կապված է անձի հետ»,-ասաց նա: