close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք վնասներ չենք ունեցել ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո. Ռուստամ Բադասյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 16:35
 Մենք վնասներ չենք ունեցել ադրբեջանական մաքսակետերի տեղադրումից հետո. Ռուստամ Բադասյան

Գորիս–Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետերի տեղադրումից ի վեր այդ ճանապարհով անցել են միայն որոշ իրանական շատ մեծ բեռնատարներ․ այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նաև հայտնեց, որ տեղադրված նոր մաքսակետերը որոշակի հաշվառում են իրականացնում` համադրելով Մեղրիի անցակետում գրանցված տվյալները։

«Երեք անգամ երթևեկել եմ այլընտրանքային ճանապարհով, կարող եմ ասել, որ որևէ խնդիր չկա, բեռնատարները հանգիստ կարողանում են անցնել»,- ասաց Բադասյանը:

Հարցին, թե ի՞նչ տնտեսական վնասներ է կրել Հայաստանը ստեղծված իրավիճակից հետո, ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը միջպետական ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից մինչ օրս տնտեսապես չի տուժել։

«Մենք 0 մեքենա ենք կորցրել, որովհետև բոլոր մեքենաները ՀՀ են մուտք գործում Մեղրիի անցակետով` Ագարակում։ Այսինքն` որևէ վճարի պակաս չենք ունենում»,– ասաց նա։

Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica