close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը միայն արդարացնող ապացույցներ է ներկայացնում․ Ռ․ Մելիքյանը՝ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Քաղաքական

19 Հունվարի 2022, 16:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը միայն արդարացնող ապացույցներ է ներկայացնում․ Ռ․ Մելիքյանը՝ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Գործ ունենք մի շատ հետաքրքիր դատավարության հետ, որտեղ Դատախազությունը մինչև այս պահը միայն արդարացնող ապացույցներ է ներկայացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ խոսելով «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի քննության մասին դատական նիստից հետո։

«Մենք շնորհակալ ենք դատախազությանը, որ արդարացնող բնույթի ապացույցներ են ներկայացնում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա համոզված է, որ, անկախ տարբեր բառերից, ունենք իրավիճակ, երբ իշխանությունները փորձում են անընդհատ տարբեր միջոցնեով ճնշել ազատ խոսքը։ Նարեկ Մանթաշյանի պարագայում, օրինակ, մեկ այլ գործով որոշում են կայացրել նրան կալանավորել՝ պատճառաբանելով, որ անցնում է նաև այս գործով։

«Նրան կալանավորել են մեկ այլ ենթադրյալ արարքի համար, որը, կարծում եմ, նույնպես հանցագործություն չէ, բայց կալանավորելու պատրվակը եղել է այս գործը, որ տեսեք՝ մենք եթե ձեզ ազատ թողնենք, դուք կարող է հանցանք գործեք։ Սա համակցված մի երևույթ է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում ընթանում են քաղաքական հետապնդումներ իշխանություններին քննադատողների նկատմամբ»,-ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը համարում է, որ քննադատությունը կարող է լինել նաև կոշտ։

«Ես չեմ պատկերացնում որևէ երկիր, որտեղ իշխանությունը այս աստիճանի խայտառակ արդյունքներ ցույց տար՝ այսքան երեխաների գլուխ կերան, այսքան հայրենիք հանձնեցին, այսքան արժանապատվություն նվաստացրեցին, և մարդիկ վիրավորական արտահայտություններ չանեն։ Անգամ դա ես համարում եմ ոչ անթույլտարելի, թեև կոնկրետ այս վարույթի շրջանակում որևէ կերպ չի հիմնավորվում մեր վստահորդների կողմից այդ արտահայտության օգտագործումը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Հաջորդ նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica