close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ փնթի գործ է, քաղաքական հետապնդում․ Սարգիս Կարապետյանը՝ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Քաղաքական

19 Հունվարի 2022, 15:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ փնթի գործ է, քաղաքական հետապնդում․ Սարգիս Կարապետյանը՝ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Շատ փնթի պատրաստված գործ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ խոսելով «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի քննության մասին դատական նիստից հետո։

«Մենք որ ասում էինք՝ սա քաղաքական հետապնդում է, պարզվում է, որ անգամ ապացույցների ներկայացման փուլում դատախազը չի կարողանում պատշաճ կատարել իր պարտականությունները․ հիմնականում րոպեներ է տևում, մինչև մի թերթ է կարդում։ Կոնկրետ տեսաձայնագրություններ են բերվում, որտեղ երևում ենք մենք, իրենք էլ մեկնաբանում են, որ այս մարդն այնտեղ է եղել, այնինչ մեզ մեղադրանք է ներկայացված ինչ-որ արարք անելու համար»,-ասաց նա։

Կոնկրետ Սարգիս Կարապետյանի մասին մեղադրողն ասել է, որ նա այնտեղ է եղել և օգնել է բարձրանալ գետնին ընկած մարդուն, և այդ տեսաերիզը փորձել է ներկայացնել իբրև խուլիգանության ապացույց։

«Փաստաբանն ասում է՝ ախր այդ տեսաձայնագրությունը որ կա, ավելի շատ փաստում է իր անմեղությունը, քան մեղավորությունը․ մի հատ աբսուրդի թատրոն է»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Հաջորդ նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica