close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր. նա փորձել է թաքցնել պահարանում

Հասարակություն

19 Հունվարի 2022, 15:41
 «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողի մոտ հայտնաբերել են թմրամիջոց և արգելված իրեր. նա փորձել է թաքցնել պահարանում

Սույն թվականի հունվարի 15-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների: ՔԿԾ-ից  հայտնում են, որ Իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, և նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են:

Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, տարբեր ձևով փաթեթավորված, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica