close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վարչության պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր․ shamshyan.com

Հասարակություն

19 Հունվարի 2022, 15:17
 Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վարչության պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:

Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից  մինչև  ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica