close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր նպատակը ոչ թե, այսպես կոչված, համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը․ Գեղամ Նազարյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 14:52
 Ձեր նպատակը ոչ թե, այսպես կոչված, համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը․ Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ առողջապահության նախարարության քաղաքականությանը։

«Երբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման հարցը, առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս ես հասկացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, քանի որ առողջապահության քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք այդ որոշումները կայացնելիս առաջնորդվում են ինչ–որ ամերիկյան կայքի հրապարակած նյութերով»,– ասաց նա։

Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից՝ պատգամավորն ասաց․«Ձեր նպատակը ոչ թե, այսպես կոչված, համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը, այսինքն՝ հնարավորինս ավելի շատ պատվաստվել»։

Նա նշեց, որ իշխանությունը հրապարակում է թվեր, որ 1,5 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, բայց չի ասում՝ որքան մարդ է ընդհանրապես ապրում Հայաստանում։ Նա հարց բարձրացրեց, թե այդ պատվաստվածների թվի մեջ  նկատի ունեն միայն ՀՀ քաղաքացիների՞ն, թե՞ Իրանից և Չինաստանից եկածներին էլ։ 

«Դուք այնքան պարզ ու պրիմիտիվ եք շարժվում, որ մեկ շաբաթ առաջ ազդարարում եք, որ, ահա, օմիկրոնը գալու է, հետո  մեկ շաբաթ հետո ասում եք՝ եկավ»,– ասաց պատգամավորը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica