close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում, կարո՞ղ եք այնտեղ հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով․ Արթուր Ղազինյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 14:50
 «Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում, կարո՞ղ եք այնտեղ հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով․ Արթուր Ղազինյան

Լսելով Առողջապահության փոխնախարարի պատասխանն իմ հարցին՝ ուզում եմ ասել, որ  մեր ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինչ–որ մի փուլում հանրային տրանսպորտ մուտք գործելիս ցույց տալ իրենց հեռախոսի մեջ գտնվող QR կոդը կամ թեստավորման բացասական արդյունքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ 

Նա իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն երկրների վրա, որտեղ նոր շտամը մեծ մասշտաբներով տարածվել է և  որտեղ 80 տոկոս և ավելի պատվաստված են։ ««Կարծում եմ, որ կոռեկտ չէ մեղադրել այդ երկրներին, որ իրենց մոտ կեղծ թղթեր են ծախում, Հայաստանը չեմ վերցնում՝ որպես օրինակ, Հայաստանում ինչ–որ մի բան կարելի է  մտածել, կասկածել»,– ասաց նա։

 Ինչ վերաբերում է հանրային սննդի կետերում այդ կոդի պահանջին, պատգամավորն ասաց, որ լինում են բազմաթիվ՝ մեծաթիվ մասնակցությամբ միջոցառումներ՝ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, որտեղ տեխնիկապես ապահովել, որ չպատվաստված մարդու մուտքը թույլ չտրվի, մի քիչ դժվար է պատկերացնել։

«Եկեք, որպես լավ օրինակ, վերցնենք, որ առաջիկայում «Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում՝ մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ։ Այնտեղ կարելի՞ է հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք, ինչ–որ ձևով ցույց տվեք հանրությանը, որ այս նորմատիվ կարգավորումը բոլորի վրա է տարածվում, ոչ թե միայն խեղճուկրակ մարդկանց վրա»,– ասաց Ղազինյանը։ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica