close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1995թ․ Թուրքիան ՀՀ-ի հետ օդային գիծը բացելու մասին համաձայնագիր կնքեց․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 13:11
 1995թ․ Թուրքիան ՀՀ-ի հետ օդային գիծը բացելու մասին համաձայնագիր կնքեց․ Գեղամ Մանուկյան

Պարո՛ն Ռուբինյան, կխնդրեմ ԱԺ դահլիճում դիվանագիտական, քաղաքական  պատմության  մասին ելույթների նկատմամբ նախանձախնդիր լինել, հատկապես՝  հայ-թուրքական հարաբերությունների, որ հետո մեր պատգամավորները  թյուրիմացության մեջ չընկեն։ Ցավում եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի՝ իմ հարազատ ֆակուլտետի  և իմ հարազատ Արևելագիտության ինստիտուտի համար, որ իրենց շրջանավարտները հայ-թուրքական  հարաբերություններն այդքան խորությամբ չեն իմացել․ ԱԺ ամբիոնի իր ելույթն այսպես նախաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Շարունակելով խոսքը՝ պատգամավորը հիշեցրեց  Երևան-Ստամբուլ  թռիչքի մասին։ «ՀՀ և Թուրքիայի միջև գործող  օդային երթուղիները փակվել են 1993 թվականի ապրիլի 5-ին՝ այն բանից հետո, երբ  մարտի վերջին  և ապրիլի առաջին օրերին  ազատագրվեց Քարվաճառը։ Այդ ժամանակ Թուրքիան բազմաթիվ գործողություններ նախաձեռնեց, որոնցից մեկն էլ  դա էր․  այդ ժամանակվա վարչապետը Սուլեյման Դեմիրելն էր։ Դրանից հետո՝ 1995 թվականի  ապրիլի 22-ին,  Հայոց ցեղասպանության տարելիցից մի քանի օր առաջ, Թուրքիան  և՛ միջազգային հանրության ճնշմամբ, և՛ Եվրոպական  ավիացիոն գործակալության ճնշմամբ համաձայնագիր կնքեց ՀՀ հետ՝    օդային գիծը բացելու մասին, և օդային գիծը սկսեց շահագործվել, շահագործում էր «Հայկական ավիաուղիները», դրա անունը դրված էր՝ չարտերային, բայց «Հայկական ավիաուղիները» տարիներ շարունակ շահագործել է  Ստամբուլ -Երևան, Երևան-Ստամբուլ  գիծը, դրանից հետո՝ 2003 -ին, պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը կարողացավ  երկար ջանքերի շնորհիվ  թուրքական ավիաընկերություն ներգրավել Երևան-Ստամբուլ թռիչքներում։  Որևէ մեկը  դեմ չի  արտահայտվում  Երևան-Ստամբուլ  և հակառակ ուղղությամբ օդային թռիչքների գործարկմանը, խնդիրը հետևյալն է՝ Երևան-Ստամբուլ  օդային գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրենն է խոսում, այլ Թուրքիայի արտգործնախարարը՝ Թուրքիայի խորհրդարանում՝ իբրև բարի կամքի դրսևորում։  Տպավորություն է, որ իշխանական պատգամավորները երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, երազում Քոչարյան են տեսնում, գալիս են էստեղ՝ Ռոբերտ Քոչարյան են հիշում»,- խոսքը եզրափակեց Գեղամ Մանուկյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica