close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը Թուրքիա է հրավիրել Հերցոգին. Իսրայելը հաշվի կառնի Հունաստանի կարծիքը Թուրքիայի հետ մերձեցման հարցում. ԶԼՄ-ներ

Աշխարհ

19 Հունվարի 2022, 15:33
 Էրդողանը Թուրքիա է հրավիրել Հերցոգին. Իսրայելը հաշվի կառնի Հունաստանի կարծիքը Թուրքիայի հետ մերձեցման հարցում. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ քննարկվում է Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգի հնարավոր այցը Անկարա․ գրում է իսրայելական Haaretz թերթը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

«Մենք բանակցություններ ունենք նախագահ Հերցոգի հետ։ Պարոն Հերցոգը կարող է այցելել Թուրքիա»,- Ալբանիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Էրդողանը։ 

Իսրայելական աղբյուրները հաստատել են, որ նախնական բանակցություններ են ընթանում, սակայն նշել են, որ այցի ժամկետը դեռ քննարկվում է, և «Էրդողանի ու Հերցոգի հանդիպման իրական լինելը նույնպես պարզ չէ»:

Բանակցությունների մանրամասներին ծանոթ աղբյուրն ընդգծել է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունները չեն վնասի Իսրայելի ամուր կապերին իր դաշնակիցների հետ` Կիպրոսի և Հունաստանի, որոնք առճակատման մեջ են Թուրքիայի հետ: Ավելին, Haaretz-ի զրուցակցի, թուրքերի հետ հարաբերություններում իսրայելցիների քայլերը համաձայնեցվում են այս երկու երկրների հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2010 թվականին, երբ մայիսի 31-ի գիշերը 10 ակտիվիստներ սպանվեցին թուրքական Mavi Marmara լաստանավի վրա իսրայելական նավատորմի հարձակման հետևանքով: Միջադեպն աննախադեպ ճգնաժամ էր առաջացրել թուրք-իսրայելական տասնամյակների սերտ հարաբերություններից հետո, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։ 2016 թվականին երկրները կարգավորեցին իրենց հարաբերությունները, սակայն վերադարձ նախկին գործընկերությանը չեղավ։ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է քննադատել Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ, ներառյալ՝ ապօրինի բնակավայրերը Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև Գազայում հումանիտար իրավիճակը: Վերջին տարիներին Իսրայելը արագորեն մերձենում է Թուրքիայի բոլոր տարածաշրջանային հակառակորդների հետ, հատկապես՝ Արևելյան Միջերկրական ծովում` Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica