close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտ է, թե 1 հոգին բան չի փոխում․ Քրիստինե Վարդանյանը՝ Կապանում

Քաղաքական

19 Հունվարի 2022, 11:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտ է, թե 1 հոգին բան չի փոխում․ Քրիստինե Վարդանյանը՝ Կապանում

Պատգամավորների ո՞ր մասն է ազնիվ և ճիշտ չի՞ լինի Ազգային ժողովը նորից վերանվանել Գերագույն Խորհրդի․ ըստ Yerkir.am-ի կապանցիներից մեկն այս հարցերն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանին Կապանում՝ սյունեցիների հետ հանդիպմանը։

Պատգամավորը հիշեցրեց Գերագույն Խորհրդի ժամանակներում տիրող արժեհամակարգը հայ հասարակության շրջանում, որն 88-ի Շարժման հիմքը դարձավ և ասաց, որ, անկախ անվանումից, այդ արժեհամակարգին պետք է վերադառնալ։

«Լինի ԳԽ, թե ԱԺ՝ շատ մտածել եմ, թե վերջը ի՞նչ եղավ, որ 80-ականների վերջից, 90-ականների դաժան զրկանքների միջով անցնելով՝ այս նույն ժողովուրդը աշխարհին հայտարարեց իր արժանապատվության մասին, իսկ հիմա եկանք, կանգնեցիք այս վիճակում։ Հաստատ պիտի հետ գնանք այն ժամանակվա մեր ինքնավստահությանն ու մտայնությանը՝ ո՞րն էր այն ժամանակ մեր օրակարգի հարցն ու հիմա՞ որն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա փաստեց, որ 90-ականների պատմությունը ցույց տվեց, որ սուտ է այն, ինչ մեզ հիմա համոզում են՝ իբր 1 հոգին բան չի փոխի, 10 հոգին փոքրամասնություն է, իշխանությունների դեմը հնարավոր չէ առնել։

«Անցել ենք, չէ՞, դրա միջով․ կար արժանապատվություն ունեցող Գերագույն Խորհուրդ, որը կարմիր գծեր էր գծում, բանաձևեր էր ընդունում։ Մեկ մարդը փախչում էր, որ ապազգային փաստաթուղթ չստորագրի։ Այսինքն, այս մեկ մարդու փախչելը, մի քանի արժանապատիվ մարդու բանաձև ընդունելը, արժանապատիվ մի զինվորականը, որը ձեռքը սեղանին է խփում ու հրաժարավում կատարել հրամանը՝ իրավիճակ կարող է փոխել»,-նշեց նա։

Քրիստինե Վարդանանը հաջորդ հարցի մասին ասաց, որ դժվար է պատասխանել, թե պատգամավորների որ մասն է ազնիվ, քանի որ չկա վիճակագրություն։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica