close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն

Աշխարհ

19 Հունվարի 2022, 13:34
 Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա՝ զգուշացնելով Մոսկվայի համար լուրջ տնտեսական հետևանքների մասին նման ագրեսիայի դեպքում։

«Այժմ մենք մի փուլում ենք, երբ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակում սկսել Ուկրաինայի վրա»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճգնաժամ է հրահրել՝ 100 հազար ռուս զինվորականների կենտրոնացնելով Ուկրաինայի սահմանների երկայնքով, ինչպես նաև ուժեր տեղակայելով Բելառուսում համատեղ զորավարժությունների համար, այդ թվում՝ լրացուցիչ զորավարժություններ Ուկրաինայի արևելյան սահմանին։

«Մենք կարծում ենք, որ սա չափազանց վտանգավոր իրավիճակ է»,- ասել է Փսակին:

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի շատ լուրջ տնտեսական հետեւանքների։ «Նախագահ Պուտինի և ռուսների ընտրությունն է՝ արդյո՞ք նրանք լուրջ տնտեսական հետևանքներից կտառապեն, թե՞ ոչ»,- նշել է նա։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica