close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեղափոխական Հայաստանի կրթական փոփոխությունները. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

19 Հունվարի 2022, 09:41
 Հեղափոխական Հայաստանի կրթական փոփոխությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է․  «Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, սակայն ինչպես միշտ է լինում, դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում։

Նկատենք՝ այս նախագիծը չարչրկվածների թվին կարող ենք դասել , քանի որ այն «տարած-հետ բերած» է, սակայն դրանից հետո էլ լավը չի դարձել։ Նշենք, որ այս նախագիծը ներկայացվել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին, եւ քննարկում էր տեղի ունեցել վարչապետի մոտ։ Ամենաքննադատվող կետերից մեկը մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալն է։ Ըստ նախագծի՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաեւ մասնագիտական կրթություն չունեցող անձը։

Դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։ Հավելենք նաեւ, որ, ըստ նախագծի, միավորային համակարգը կներդրվի միայն հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, եւ ՀՀ դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն: Սա է հեղափոխական Հայաստանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica