close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ակտը կհրապարակվի հունվարի 19-ին

Հասարակություն

18 Հունվարի 2022, 18:31
 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ակտը կհրապարակվի հունվարի 19-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, առանց քննության թողնելով նիստը հետաձգելու միջնորդությունը, անցավ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ ՍԴ դիմելու մասին միջնորդությանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այդ պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։ 

Միջնորդությանը միացել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկել էր դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ ընթացքում դատարանն անցավ Լուսինե Սահակյանի միջնորդության քննարկմանը, որով նա խնդրում էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունվարի 19-ին, ժամը 17։30-ին։

Ավելի վաղ, այսօրվա նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի մասնակցության վերաբերյալ` պաշտպանի միջնորդությունը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica