close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Հասարակություն

18 Հունվարի 2022, 18:13
 Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված չեն համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, վերոնշյալ փաստերի հիման վրա՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Կտաքանա
27 Մայիսի 2022, 16:15 Կտաքանա
Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica