close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թողնելո՞ւ ենք՝ մեր աղջիկներն ամուսնանան թուրքերի հետ, եթե ոչ, ապա այս իշխանությանը պետք է հեռացնենք

Քաղաքական

18 Հունվարի 2022, 17:49
 Թողնելո՞ւ ենք՝ մեր աղջիկներն ամուսնանան թուրքերի հետ, եթե ոչ, ապա այս իշխանությանը պետք է հեռացնենք

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուղի Կյուրեղյանի՝ Աժ-ում ունեցած հայտարարությունն ամբողջությամբ.    

Սիրելի հայրենակիցներ

Ձեզանից մի գուցե շատերն էին ինձ քննադատում այն բանի համար, որ ես անընդհատ, իմ բոլոր հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում, սկսած հենց 2018թ-ի մայիսից, ասում էի, զգուշացնում, որ այս իշխանությունները երկիրը տանելու են ու տանում են պետականաքանդ ուղղությամբ և դա անում են ոչ թե անկարողության կամ անփորձության, ապաշնորհության արդյունքում, այլ հենց լավ մտածված, ծրագրված քայլերով։

Իսկ հիմա Ձեզանից շատերն արդեն քննադատում են ինձնից էլ սուր, ինձնից էլ ճիշտ։

Փաստորեն ես ճիշտ էի ու օրվա իշխանական ուժի ու նրա ղեկավարի պոպուլիստական խոստումները՝սուտ։

Սիրելի հայրենակիցներ, տարբեր մարզերում հանրության հետ բազմաթիվ հանդիպումներում արդեն որպես հրամայական է հնչում իշխանության պարտվողական քաղաքականության  և երկիրը միակողմանի նոր զիջումների տանելու  օրակարգի դեմ, հանրությանը պառակտելու և երկրում բռնատիրական կարգեր հաստատելու իշխանության քայլերի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Եվ այդ ամենին հասնելու համար կարևորվում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրության շարժման ձևավորումը:

Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ դիմել Ձեզ որպես հայ կին, որպես երեք երեխաների հայ մայր։

Ձեզնից շատերը հարազատ զավակ, ամուսին, եղբայր, թոռ կամ բարեկամ ու լավ ընկեր կորցրեցին 44-օրյա պատերազմում։ Ես համոզված եմ. ինչպես ես եմ խոստացել հարազատիս շիրիմին, որ ամեն ինչ անելու եմ, որ երկիրս ազատեմ դավաճաններից, իրենց մահվան պատճառ դարձած առաջին մեղավորից, այնպես էլ Դուք եք նրանց շիրիմներին խոստում տվել։

Հիշեք, որ նրանք զոհվեցին նաև 3 տարի առաջ կատարած ճակատագրական սխալ ընտրության արդյունքում։

Այլևս մենք իրավունք չունենք սխալվելու։

Սիրելի կանայք, մենք ունեցանք 5000-ից ավել մեր տան ճրագների կորուստ, 10000-ից ավել երիտասարդներ վիրավոր են և դեռ երկար ժամանակ է պետք, որ նրանց առողջությունը վերականգնվի։ Մինչև օրս մենք դեռ ունենում ենք մարդկային կորուստներ սահմաններում, ունենք գերիներ ու անհետ կորածներ: Մեր աղջիկները կորցրեցին իրենց սիրած տղաներին, իրենց ապագա սիրած տղաներին։ Եվ հիմա մենք թույլ ե՞նք տալու, որ մնացած երիտասարդներն էլ բռնեն արտագաղթի ճանապարհն ու լքեն երկիրը, որ մեր աղջիկները չամուսնանան կամ ամուսնանան այլ ազգիների և, աստված մի արասցե, թուրքի հետ, որովհետև եթե այս իշխանություններից չազատվենքմ, դա է մեզ սպասում։

Իհարկե, ոչ։ Թույլ չենք տալու:

Սիրելի կանայք, Եթե ուզում ենք, որ մեր զավակները մնան մեր երկրում ու ապրեն արժանապատվորեն, ապա ուրեմն այս իշխանությունների օր առաջ հեռացումն այլընտրանք չունի:

Եթե ուզում ենք, որ արտագաղթած մեր որդիները հետ վերադառնան ու մենք չունենանք միայնակ ծերություն անցկացնելու վտանգ, ապա այս իշխանությունների օր առաջ հեռացումն այլընտրանք չունի:

Սիրելի կանայք, մենք կազմում ենք Հայաստանի բնակչության 52%-ից ավելին, բարձրագույն կրթություն ունեցողների 58%-ից ավելին,

մենք ունենք հզոր մտավոր ներուժ և երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու հարցում այն չծառայեցնելը պարզապես անթույլաատրելի է:

Սիրելի կանայք, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում և մենք կարող ենք ու պարտավոր ենք կանգնել հայ տղամարդկանց, կրկնում եմ՝ հայ տղամարդկանց  կողքին և միասին կանգնեցնել այս աղետալի անկումն ու նորից ոտքի հանել երկիրը։

Դե ուրեմն. Սիրելի կանայք,

Միացեք համազգային դիմադրության շարժմանը:

Հայ ժողովրդին ու հայոց պետականությանը սպառնացող արտաքին ու ներքին անմիջական վտանգները չեզոքացնելու հիմնանպատակով ձևավորված համազգային դիմադրության շարժմանը:միանալը այլընտրանք չունի:

Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica