close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան գրավում է Վրաստանի դեղագործական շուկան

Տարածաշրջան

18 Հունվարի 2022, 17:39
 Թուրքիան գրավում է Վրաստանի դեղագործական շուկան

Վրաստանի կառավարության ղեկավարը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հունվարի 17-ից թուրքական դեղագործական ընկերությունները մուտք են գործում վրացական շուկա. կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Թուրքիայից կներկրվեն GMP չափանիշներին համապատասխանող բարձրորակ դեղամիջոցներ։ Գների տարբերությունը նկատելիորեն մեծ է։ Եթե մեզ մոտ ամենապահանջված դեղերը պայմանականորեն արժեն 10 լարի, ապա Թուրքիայում՝ 2 լարի։ Ուստի ես ոչ մի փաստարկ չլսեցի, թե ինչու պետք չէր բացել թուրքական շուկան, և մենք որոշեցինք բացել թուրքական շուկան»,- ասել է նա։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքը հույս ունի, որ ներկրող ընկերությունները Թուրքիայից կներկրեն բարձրորակ դեղամիջոցներ, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի գինը Վրաստանում։

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության այս նախաձեռնության մասին հայտարարվել է մեկ շաբաթ առաջ՝ 2022 թվականին երկրի կառավարության առաջին նիստում։ Ղարիբաշվիլին ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր 2021 թվականի նոյեմբերին, երբ նշել էր, որ երկրի դեղագործական շուկան օրենսդրական փոփոխությունների կարիք ունի։ Մրցակցային գործակալության տվյալներով՝ Վրաստանի դեղագործական շուկայում այսօր գործում են երեք խոշոր ընկերություններ, որոնց պատկանում է երկրի 3213 դեղատներից 927-ը։


Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica