Թուրքիան Ղազախստանին օգնություն է առաջարկել անկարգությունների հետևանքները հաղթահարելու համար
Տարածաշրջան

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել հունվարի ողբերգական իրադարձությունների զոհերի ընտանիքներին. երկուշաբթի հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ֆ. Օքթայը ցավակցություն է հայտնել հունվարի ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և նշել, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սմայիլովն իր հերթին նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Ղազախստանի հուսալի և ռազմավարական գործընկերն է։
«Ղազախստանի կառավարությունը կշարունակի ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ոլորտներում»,- ասել է նա։