close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադան Ուկրաինայում տեղակայել է հատուկ նշանակության փոքրաթիվ ջոկատ. Global News

Աշխարհ

18 Հունվարի 2022, 14:40
 Կանադան Ուկրաինայում տեղակայել է  հատուկ նշանակության փոքրաթիվ ջոկատ. Global News

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև աճող լարվածության ֆոնին՝ Կանադան Ուկրաինա է ուղարկել  հատուկ նշանակության փոքրաթիվ ջոկատ: Այս մասին տեղեկությունը տարածում է կանադական Global News գործակալությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ Կանադայի կառավարությունը որոշել է հատուկ նշանակության ջոկատ ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ուկրաինայում զինված հակամարտությունը կանխելու համար դիվանագիտական բանակցությունները դադարեցին, իսկ ռուսական զորքերը մնացին Ուկրաինայի հետ սահմանին:

«Ուկրաինա հատուկ նշանակության ուժերի ուղարկումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերի մի մասն է՝ զսպելու համար ռուսական ագրեսիան Ուկրաինայում և բացահայտելու երկրին օգնելու ուղիները»,- Global News-ին ասել է աղբյուրը:

Հատուկ նշանակության ուժերի աշխատանքային խումբը պետք է նաև մշակի Կանադայի դիվանագիտական անձնակազմի տարհանման պլան լայնածավալ միջամտության դեպքում։

Հատկանշական է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին մեկշաբաթյա այցով Ուկրաինայում է՝ վերահաստատելու Կանադայի աջակցությունը երկրի ինքնիշխանությանը։

«Ուկրաինայի տարածքում և դրա շուրջ ռուսական զորամիավորումների և տեխնիկայի կենտրոնացումը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Այս ագրեսիվ գործողությունները պետք է զսպվեն։ Կանադան կաշխատի իր միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու համար միջազգային կարգը և ուկրաինացիների մարդու իրավունքներն ու արժանապատվությունը»,- ասվում է Ջոլիի հայտարարության մեջ:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica